Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հոջսոնը՝ թիվ մեկ հավակնորդ

Հոջսոնը՝ թիվ մեկ հավակնորդ
03.03.2017 | 12:47

Անգլիայի ֆուտբոլի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը «Լեստեր» ակումբի գլխավոր մարզչի թիվ մեկ հավակնորդն է: Նա գործազուրկ է 2016 թվից՝ այն բանից հետո, երբ երկրի ընտրանին Եվրոպայի առաջնության մեկ ութերորդում պարտություն կրեց իսլանդացիներից ու դուրս մնաց պայքարից: Ի թիվս այլ ակումբների, 69-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Լիվերպուլը», «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչը»:

Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անհաջող մրցելույթների շարքից հետո, երբ «աղվեսները» արդեն մնացել էին առանց անցած տարի իրենց չեմպիոնական բարձունքի հասցրած Կլաուդիո Ռանիերիի, 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ են տոնել մեդալների համար պայքարող «Լիվերպուլի» նկատմամբ ու առժամանակ հեռացել վտանգավոր գոտուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

են կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am